Search
Close this search box.

Հրատապ նիստ. «Կես ժամվա ընթացքում հայտարարություն կտարածենք». Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ ՔՊ-ի շենքից

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօր՝ մարտի 12-ին հրատապ նիստի ավարտից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կես ժամվա ընթացքում կլինի հայտարարություն։

«Հարգելի լրագրողներ, կես ժամվա ընթացքում հայտարարություն կտարածենք»,- ասաց նա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ օրակարագի գլխավոր թեման կորոնավիրուսն է եղել։

Նշենք, որ վերջին ժամերի ընթացքում բազմաթիվ կոչեր են հնչել ուղղված վարչապետին՝ դադարեցնելու Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը։ Այսօր Վայոց Ձորում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ եթե անհրաժեշտություն լինի, կդադարեցնեն քարոզարշավը։

Հիշեցնենք, որ նախօրեին 3 քաղաքացի ախտորոշվել է կորոնավիրուսով, նրանց հետ սերտ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է։ Այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4-ի, 88 անձ մեկուսացված է։