Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե անհրաժեշտություն ծագի ընդհատելու քարոզարշավը, կընդհատենք. Նիկոլ Փաշինյան

Եթե անհրաժեշտություն լինի, քարոզարշավը կընդհատենք: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Ջերմուկում «Այո»-ի քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, հանրաքվեի քարոզարշավն այս պահին շարունակվում է, քանի որ այն ընդհատելու անհրաժեշտություն չկա, եթե կորոնավիրուսով պայմանավորված լինի անհրաժեշտություն, կընդհատեն:

Դիտարկմանը, թե Էջմիածինում քաղաքացիների են մեկուսացնում կորոնավիրուսի կասկածանքով, գուցե ավելի շատ մարդիկ են վարակվել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ժողովուրդ, այդ ի՞նչ հարց է ծագում, այդպիսի հարց չտաք, եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելի մեծ լինի, Կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը: Այս պահին, թե ինչ խնդիր կա, ես երեկ երեկոյան ներկայացրել եմ. եթե կլինի ավելի մեծ ռիսկ, այդ մասին կասեմ»:

Վարչապետը նշեց, որ հիմա հիվանդների հետ շփված մարդկանց շրջանակը պարզվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ:

«Ընդ որում, կարող է լինեն մարդիկ, որոնք կմեկուսացվեն «Գոլդեն Փելեսում», և կարող են մարդիկ լինել, որոնց կխնդրեն, որ իրենց տանը մեկուսանան:

Հարցին, թե քարոզարշավը շարունակվելու է, նա ասաց՝ ինչպես տեսնում եք, շարունակվում է: «Եթե անհրաժեշտություն ծագի ընդհատելու, կընդհատենք: Քանի դեռ չենք ընդհատել, ուրեմն նման անհրաժեշտություն չկա»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք՝  մարտի 11-ին Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսի 3 հաստատված դեպք: 1 դեպք գրանցվել էր մարտի 1-ին: Դեպքերը չորսն են, կարանտինի մեջ գտնվող անձինք՝ 41-ը: