Search
Close this search box.

Պետք է անհապաղ ժամանակավորապես դադարեցնել բուհերի, դպրոցների և մանկապարտեզների գործունեությունը երկրում. Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պետք է անհապաղ ժամանակավորապես դադարեցնել բուհերի, դպրոցների և մանկապարտեզների գործունեությունը երկրում ։
Առանց ավելորդ էմոցիոնալ պոռթկումների և խուճապի պետք է հասկանալ, որ, իրականում, գոյություն ունի քայլերի տրամաբանություն, որը թույլ կտա մեզ ավելի էֆեկտիվ հակահամաճարակային քայլեր ձեռնարկել։
Եկեք պարզապես գոնե հիմա մի կողմ դնենք քաղաքական բոլոր ասպեկտները և փորձենք կանխարգելել հնարավոր վատ զարգացումները։
Ախր սա խաղ ու պար չի…