Search
Close this search box.

էջմիանի ալյուրը վտանգավո՞ր է. ուղիղ կապ կորոնավիրուսի հետ

Էջմիածնում, հարսանիքի ընթացքում երեք անձի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ եղել է «Շտապ Օգնության» կանչ: Հետազոտության ընթացքում 3 անձի մոտ էլ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Կորոնավիրուսով հիվանդներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ, նա մեկուսացված է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Էջմիածնից ArmLife.am կայքին փոխանցեցին, որ հարսանիքի ժամանակ կորոնավիրուսի հարուցիչով վարակվածը Էջմիածնի ալրաղացի հետ անմիջական կապ ունեցողներից մեկն է, և ընդհանրապես ալրաղացում աշխատող մարդիկ ներկա են գտնվել այդ հարսանիքին. «Եվ չի բացառվում, որ այդ ամենից հետո Էջմիածնի ալյուրը իրենից վտանգ ներկայացնի»,- իր մտահոգությունը մեզ փոխանցեց էջմիածնեցին: