Search
Close this search box.

Կորոնավիրուսով հիվանդներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ. Դիանա Գասպարյանը պարզաբանում է

Կորոնավիրուսով հիվանդներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ, նա մեկուսացված է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ էջմիածնեցիներ,

Համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված կորոնավիրուսով հիվանդներից 3-ն էլ Էջմիածնից են, մինչդեռ նրանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:

Պացիենտը մեկուսացված է. պարզվում է նրա հետ շփված անձանց հնարավոր շրջանակը:

Մշտապես կապի մեջ եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ եւ հարկ եղած դեպքում կտրամադրեմ լրացուցիչ տեղեկատվություն:

Խնդրում եմ չմատնվել խուճապի, պարզապես պահպանել անվտանգության ու հիգիենայի կանոնները»: