Search
Close this search box.

«Արդյո՞ք այս հիվանդները հենց այսօր են հայտնաբերվել․ մի՛ խաբեք». Բժիշկ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես արդեն գիտեք, Հայաստանում հայտնաբերվել է #կորոնավիրուսով հիվանդացության 3 նոր դեպք: Ըստ պաշտոնական տեղեկատվության` «…Իտալիայի քաղաքացին և ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն, ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում»: Նշված դրույթը առաջացնում է կոնկրետ հարցեր`

.ինչպե՞ս է պատահում, որ «գանգատ չունեցող» անձի մոտ հաստատվում է կորոնավիրուսի առկայությունը: Ի՞նչ մեխանիզմով են նրանք հայտնվել հիվանդանոցում:

.ինչպե՞ս է պատահում, որ թոքաբորբ ախտորոշմամբ հիվանդը ընդամենը 1 օր առաջ որևէ կլինիկական ախտանիշ չի ունենում: Սա ինչպիսի՞ «կայծակնային» զարգացող թոքաբորբ է:

.Արդյո՞ք այս հիվանդները հենց այսօր են հայտնաբերվել: Թե՞ ձեռք չէր տալիս երեկ ասել, որովհետև այսօր քարոզարշավ ունեիք Եթե կորոնավիրուսի տարածվածությունը Հայաստանում սահմանափակվում է առանց անախտանիշ ընթացքով և «թեթև» է ընթանում, ապա

.ինչու՞ է ՀՎԿԱԿ-ից նամակ գնում բժշկական կենտրոններին, որը բժշկական սարքավորումներ խնդրելու/պահանջելու մասին է
Մի՛ խաբեք… եթե նույնիսկ թերացել եք, միևնույնն է մի խաբեք: