Search
Close this search box.

ՇՏԱՊ․ ԱՀԿ-ն կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային պանդեմիա

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

ԱՀԿ պաշտոնյայի խոսքով՝ առաջիկա օրերին և շաբաթներին սպասվում է, որ կորոնավիրուսից մահերի թիվն ավելանալու է և ներգրավվելու է ավելի շատ երկրներ:

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով վարակված է մոտ 118 հազար մարդ՝ աշխարհի 114 երկրում: Մահացել է ավելի քան 4300 մարդ: