Search
Close this search box.

«Չեղարկե՛ք հանրաքվեն և անցե՛ք կառավարման արտակարգ ռեժիմի». Վարուժան Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշքի՛ եկեք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է նոր կորոնավիրուսի պանդեմիայի մասին։
Չեղարկե՛ք հանրաքվեն և անցե՛ք կառավարման արտակարգ ռեժիմի։
Եթե ձգձգեք, մեր քաղպաշտպանության ու առողջապահության համակարգերի և, առհասարակ, պետական կառավարման ամբողջ համակարգի անմխիթար վիճակի պատճառով կարող ենք ազգային աղետի մեջ հայտնվել»: