Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանակի որոշ ստորաբաժանումներ տագնապի ազդանշանով դուրս են բերվել օպերատիվ շրջաններ

Պլանային զորավարժության շրջանակներում Նախիջևանի առանձին համազորային բանակի որոշ ստորաբաժանումներ տագնապի ազդանշանով դուրս են բերվել օպերատիվ շրջաններ:

Այս մասին հայտնում է Նախիջևանի պետական հեռուստաալիքը: Ներգրավված տեխնիկայի և անձնակազմի քանակ չի նշվում: Վարժանքների հայտարարվող նպատակը՝ հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում զորքերի կառավարման մեջ շտաբերի և սպաների մասնագիտական կարողությունների բարձրացումն է: