Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իմ միկրաֆոնը գողացել են». Միջադեպ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ

Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ այսօր՝ մարտի 10-ին միջադեպ է տեղի ունեցել։ Տարածքային կառավարման նախարար, «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի ելույթի ժամանակ բնակիչներից մեկը սկսել է գոռգոռալ, որ իրեն վարչապետին հարց տալու իրավունք չեն տալիս։

Նիկոլ Փաշինյանը իջել է բեմից, մոտեցել վերջինիս՝ փորձելով հանգստացնել նրան. «Ես չեմ եկել խանգարելու, չեմ եկել պատերազմելու,- Փաշինյանին ասել է տղամարդը,- իմ միկրոֆոնը գողացել են, ազատ խոսքից զրկված քաղաքացի եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում