Search
Close this search box.

Աջ ու ձախ կոչումներ՝ ՊԵԿ նախագահի կողմից. Հարկայինում տոտալ կաշառքի դարաշրջանի ներկայացուցիչը՝ գնդապետ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վերջին շրջանում աջ ու ձախ կոչումներ է շնորհում կասկածելի նախադրյալներ ունեցող տարբեր աշխատողների։ Մենք գրել էինք, որ Անանյանն արտահերթ կապիտանի կոչման էր արժանացրել ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վարչության պետ Տիգրան Զաքարյանի 26-ամյա որդուն՝ Նարեկ Զաքարյանին։

Վերջերս էլ գնդապետ է հռչակվել հարկայինում տոտալ կաշառքի դարաշրջանի ներկայացուցիչ, ՊԵԿ օպերվարչության տեսուչ, ապա պետ Գուրգեն Դավթյանը։ Նրա միակ հիշարժան արարքը հանուն պետության եղել է այն, որ կարողացել է հետ գցել և այժմ տղայի անունով ձևակերպել միլիոն դոլար արժողությամբ «Վիեննա» հանրային սննդի կառույցները Սարյան և Հյուսիսային պողոտաներում։ Ուշագրավ է, որ Գուրգեն Դավթյանը թոշակի գնալու փոխարեն, նշանակվել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում տեղակալի պաշտոնում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: