Search
Close this search box.

Միտումնավոր հարվածել է Mercedes-ին. մանրամասներ Գեղարքունիքում 24–ամյա երիտասարդի մահվան դեպքից

Գեղարքունիքում այսօր՝ մարտի 10-ին, 24–ամյա երիտասարդը մահացել է ավտովթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են Lada մակնիշի 70 VV 099 համարանիշի, Mercedes մակնիշի 10 ՍR 015 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 ԼQ 289 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ տեղի ունեցածը ոչ թե ՃՏՊ է, այլ՝ սպանության փորձ. Mercedes-ն ու 07-ը եղել են կայանված, երբ Lada-ն Սևանի կողմից դեպի Գավառ ընթանալիս, միտումնավոր հարվածել է Mercedes-ին , քանի որ ժամեր առաջ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննություն կատարելիս Lada-ի մեջ հայտնաբերել են ատրճանակ, որն առգրավվել է:

Գեղարքունիքի մարզում վիճաբանության հետեւանքով 24-ամյա երիտասարդ է սպանվել: