Search
Close this search box.

13-ամյա աղջիկը հորաքրոջ անունն է տվել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ այցելել է Գյումրիում ծեծված երեխային:

«Ապաքինման առումով դրական դինամիկա կա: Արդեն խոսում է, հումորն էլ՝ տեղը …

Հորաքրոջն է ուզում տեսնել …

Այտուցները սկսել են լավանալ: Ձախ կիսագնդի հետ կապված խնդիրն է հիմա անհանգստացնում: Ձախ կողմը թույլ է: Ես հույս ունեմ, որ աղջնակը հաղթահարելու է, ոտքի է կանգնելու…Կապ կպահենք բժիշկների հետ, կփորձենք կապ պահել նաև հարազատների հետ….
Աստված օգնական աղջնակին…
Բոլորս անելիք ունենք, որ նման դեպքերը բացառվեն մեր երկրում… Ինձ մյուս երկրների վիճակագրությունը չի հետաքրքրում… Չեն հետաքրքրում նաև անիմաստ քննադատությունները ծեծից մահացած կնոջ հասցեին…
Սա խնդիր է, որն առկա է և պետք է լուծում ստանա»,- գրել է Գրիգորյանը: