Search
Close this search box.

Գյումրեցի 13-ամյա աղջնակի սենյակը կահավորվել է ծաղիկներով ու փափուկ խաղալիքներով. Դերձյան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և լուսանկար հրապարակել.

«Գյումրեցի 13-ամյա աղջնակի պահարանն է. ծաղիկներ ու արջուկ ենք դրել, որ երբ արթնանա միայն գույներ ու բարի կերպարներ ֆիքսի` գոնե կլինիկայի պատերի ներսում: Բուժանձնակազմից բացի, վաղ առավոտից աղջկա մոտ է նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հոգեբանը: Մնում է հուսալ, որ վերջին երկու օրերի պես ուժեղ կգտնվի մեր աղջնակն ու շուտ ոտքի կկանգնի»,- գրել է Գևորգ Դերձյանը: