Search
Close this search box.

Առեղծվածային ու ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. երիտասարդ ծնողներն իրենց 7 ամսական աղջկան օրորոցի մեջ հայտնաբերել են մահացած

Երեկ՝ մարտի 9-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մելիք գյուղի 1-ին փողոցի տներից մեկը, որտեղ օրորոցի մեջ հայտնաբերել են երեխայի դի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են,որ մահացածը 7 ամսական Աննա Կ-ն էր, ում ծնողները իրավապահներին հայտնել են, որ ժամը 07։30-ի սահմաններում օրորոցի մեջ երեխային հայտնաբերել են մահացած վիճակում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։