Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ Գյումրիում ծեծի ենթարկված աղջկա առողջական վիճակից

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել: Չնայած սրան վիճակը շարունակում է մնալ ծանր՝ վնասվածքները շատ են: Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ»:

Հիշեցնենք՝ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»։