Search
Close this search box.

Սա ուղղակի տագնապի նշան է, ինչ է կատարվում փոխարժեքի հետ

Դե՛ ինչ, ժողովուրդ ջան, մինչև երկրի հպարտ քաղաքացիները զբաղված են ներքաղաքական արիշ-վերիշներով, մեր սահմաններին մոտեցավ դե-ֆակտո տնտեսական ճգնաժամը։ Այո՛, հարգելիներս, այսօրվանից կարելի է փաստել, որ աշխարհում սկսվեց ծանրագույն տնտեսական ճգնաժամ։

Համաշխարհային տնտեսաֆինանսական կառույցները երեկ վաղ առավոտից ցնցվում են հիմնական տնտեսական ցուցանիշների անկումից։Նավթն արդեն վաճառվում է 31 դոլարով, սա նվազագույն գինն է 1991 թվականից։

Ռուսաստանում կտրուկ ընկավ ռուսական ռուբլու փոխարժեքը։ Հիշեցնեմ պարզապես, որ դա նվազագույնը նշանակում է Ռուսաստանից Հայաստան եկող ֆինանսների պակասություն և զուգահեռ ուղղակի կորուստներ, մենք, ըստ երևույթի, կկորցնենք նաև աննուղակի ձևավորվող եկամուտները, որոնք կապ ունեն Ռուսաստանի հետ։

Սա բնավ խուճապ չի, սա ուղղակի տագնապի նշան է։
Պատրա՞ստ ենք մենք արդյոք, թե` ոչ։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից