Search
Close this search box.

Ֆրանսիայի մշակույթի նախարարի և հինգ պատգամավորր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը վարակվել է COVID-19 նոր կորոնավիրուսով, հայտնում է France Presse-ը` վկայակոչելով նախարարի գրասենյակը:

«Նախարարի թեստերն այսօր դրական արդյունք են ցույց տվել»,- հայտնում է գործակալությունը` նշելով, որ նախարարն այժմ գտնվում է Փարիզի իր տանը եւ իրեն լավ է զգում:

Գործակալությունը հիշեցնում է, որ Ռիստերը անցած շաբաթ մի քանի օր անցկացրել էր Ազգային ժողովում, որտեղ այսօրվա դրությամբ կորոնավիրուս է հայտնաբերվել հինգ պատգամավորի մոտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ֆրանսիայում, երկուշաբթի օրվա տվյալներով, կորոնավիրուսով վարակվել է 1.412 մարդ, հիվանդության զոհ է դարձել 25 մարդ, երկուշաբթի հայտարարել է երկրի առողջապահության գլխավոր տնօրենության ղեկավար Ժերոմ Սալոմոնը:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հայտնել էին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել էին, որ հիվանդության հարուցիչը նոր կորոնավիրուսն է: ԱՀԿ-ն բռնկումը որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել եւ տվել դրան COVID-19 պաշտոնական անունը: