Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ինչպես ապարանցիները փրկեցին 3000 մետր բարձրության վրա գտնվող իտալացի դահուկորդին

Արագածի հարավային գագաթից դեպի Արագած գյուղ իջնող կիրճում՝ 3000 մետր բարձրության վրա, հինգ դահուկորդներից բաղկացած զբոսաշրջիկների խումբը օգնության էր դիմել Արագած գյուղում գործող Արագած հյուրանոցի աշխատակից Գառնիկ Կարենի Բեյբությանին, ով շատ լավ տիրապետում է տեղանքին, խնդրանքով՝ դահուկորդներից մեկին,ով կոտրել էր ոտքը, օգնել իջեցնել ներքև: Մոտ երեք ժամ է պահանջվել Գառնիկ Բեյբությանից ձյունածածկ ճանապարհը հաղթահարելու համար:

Ոտքի կոտրվածք ստացած Իտալիայի քաղաքացին նրա ջանքերով բուռաներով իջեցվել է Արագած գյուղ, որտեղից էլ Ապարանի շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է Ապարանի հիվանդանոց:



Armlife.am