Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է, թե ինչու էր բերման ենթարկվել «Օշականցի Գևորիկը»

«Օշականցի Գեւորիկ» մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանը բերման էր ենթարկվել սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս լուրը հաստատել է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը։

ՔԿ-ից հայտնեցին, որ նա ունի վկայի կարգավիճակ եւ բերման է ենթարկվել ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձի եւ ապօրինի հրազեն պահելու համար հարուցված քրեական գործի շրջանակներում։

Նշենք, որ հարցաքննությունից հետո օրենքով գողն ազատ է արձակվել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ մարտի 4-ին Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել Գեւորգ Մելիքյանին։