Search
Close this search box.

Չարբախում փլուզման հետևանքով մահացածներից մեկի 2 անչափահաս երեխաները հաշմանդամություն ունեն. մանրամասներ ողբերգական դեպքից

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ներքին Չարբախի 11 և 1-ին փողոցների խաչմերուկում տեղի ունեցած փլուզման հետևանքով հողային աշխատանքներ կատարելիս 2 քաղաքացի մնացել են հողի շերտի տակ ու մահացել։ Մահացածները 38-ամյա Գագիկ Ղ.-ն և 52-ամյա Գարիկ Մ.-ն էին։

ArmDaily.am-ի տեղեկություններով Գարիկը ամուսնացած է, ունի 2 երեխա՝ տղա և աղջիկ։ Երկուսն էլ չափահաս են, ընտանիքը ունի սոցիալական խնդիր։ Մահացածը բանվոր էր աշխատում։

Գագիկը ևս ամուսնացած է, ունի 3 անչափահաս երեխա։ Երեխաներից 2-ը ունեն հաշմանդամություն։ Ընտանիքը սոցիալապես ապահովված է։

Վաղը տեղի կունենա հուղարկավորությունները։

Նշենք, որ նրանք կոյուղագծի վրա աշխատանքներ իրականացնելիս են եղել, երբ հողի իրենց փորած շերտը փլուզվել է։