Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. կան զոհեր ու վիրավորներ

Այսօր` մարտի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 10/8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 38-ամյա Հովհաննես Յաղմուրյանի վարած Nissan մակնիշի 77 XX 672 համարանիշի, 34-ամյա Սեդրակ Սաֆարյանի վարած Mercedes մակնիշի 70 ՏF 707 համարանիշի, 25-ամյա Հայկ Կարապետյանի վարած Toyota մակնիշի 36 ԼC 838 համարանիշի և 33-ամյա Արսեն Սողոմոնյանի վարած Honda մակնիշի 07 TՏ 010 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ա. Սողոմոնյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 34-ամյա Արթուր Հովհաննիսյանն ու մյուս ավտոմեքենաների վարորդներ Հ. Կարապետյանն ու Ա. Սաֆարյանը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ։

Ժամը 01։45-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ա. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, մահացել է։