Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրտս նեղվեց վարչապետի պատասխանից

Երեկ Լոռու մարզում բնակիչներից մեկը մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով լուծել իր բնակարանի հարցը,սակայն վարչապետը հանդիմանց նրան՝ ասելով,որ ձեռով-ոտով առողջ տղամարդը նման բան չի խնդրի: Անդրադառնալով այս միջադեպին՝ ֆեյսբուքյան օգտատեր Լալա Մանուկյանը գրում է․

«Սիրտս ցավեց էս տղու համար:
Կուրթանում հաճախ եմ եղել իրենց տանը, աշխատող մարդիկ են՝ հող են մշակում, մայրը անտառից պոպոք է հավաքում, միշտ գնել եմ, որակին չնայելով, տան տղամարդիկ համ հանդն են գնում, համ այգին մշակում:
Տանը առողջական լուրջ խնդիրներ ունեցող փոքրիկներ ունեն, որոնք տնակում ծնվել են, տնակում էլ կմեծանան երևի:
Ես նեղվեցի վարչապետի անշրջահայաց կոպիտ պատասխանից:
Հարգելի վարչապետ, դուք ինչ գիտեք, դիմացի մարդու կենսագրության մասին, ուսերի վրայի բեռի մասին, ընտանիքում ունեցած լուրջ խնդիրների մասին, առավել ևս առողջության մասին: Դուք էմեռտե եք?, էխո եք? Նայում եք ու դիագնոզը դնում՝ առողջ տղամարդ? Հա?Գուցե երկու ոտքն էլ պրոթեզով էր, կամ մեկ այլ, աչքին չերևացող խնդիր ուներ? Չնայած փառք աստծո, էդպես չի:
Օկ, առողջ ա, բայց Կուրթանում ապրող տղամարդը որտեղ պիտի աշխատի, որ կարողանա հիպոթեկով տուն առնի? Ով նրան հիպոթեկ կտա իր աշխատավարձի չափը իմանալով, եթե 80 100 հազար դրամ է գյուղերում պահակի, էլեկտրիկի ու այլոց աշխատավարձերը: Ձեզ ոչինչ չհուշեց, որ մարդիկ երկրաշարժից հետո եկել ծվարել են Կուրթանում, որ այգի ու հող մշակեն, ընտանիքը պահեն? Հանձնարարեիք, որ մանրամասնորեն քննեն մարդու խնդիրը ու զեկուցեն Ձեզ: Այ նոր էդ ժամանակ առանց հոխորտալ եզրակացություն անեիք:
Էլ չեմ ասում, եթե որևէ մեկը տանը առողջական խնդիր ունեցող երեխա ունի, ապա էնքան ա հիվանդանոցների դռներին փողահան լինում, որ հացին սկսում են ձեր բառերով ասած՝ կակա ասել, կամ էլ անգամ հիվանդանոցում պառկելու հնար չունեն, ՛՛հանգիստ նստում են տեղները՛՛ ու հետևում, թե ոնց ա ընտանիքի անդամը տանջվում հիվանդության ձեռքը:

Ուղղակի խնդրում եմ, շատ եմ խնդրում, մարդուն մի պախարակեք Ձեր բազմահազարանոց լսարանի առջև, քանի դեռ չեք լսել ուշադիր իր պատմությունը, չեք գնահատել կարիքները: Նաև վատ ա, շատ վատ ա, որ չեք պատկերացնում, թե գյուղացին ոնց պիտի տուն առնի: Գիտեք ոնց? Գյուղը պիտի թողնի գնա մեծ քաղաք, երբեմն էլ երկրից դուրս գնա:
Մի արեք էդպես, ուղղակի մի արեք:
Դուք երկրի վարչապետն եք, դուք պատասխանատվություն եք կրում յուրաքանչյուր քաղաքացու առջև:
Ոնց թե կգա առողջ տղամարդը առողջ տղամարդուն կասի… Ականջներիս չեմ հավատում
Ես Ձեր համակիրն եմ եղել, ու ամեն սխալ քայլ երբ անում եք, ես ինձ եմ մեղադրում:
Էդ տղայից էլ կարելի է ներողություն խնդրել, ես չեմ պատկերացնում, թե ոնց է ընտանիքը էսօր քնելու:
որ բժիշկը հիվանդին ասում ա ինչի ես էսպես հյուծված, հիվանդն ասում ա օրերով հաց չեմ ուտում, էս բժիշկն էլ թե՝ դե պիտի քեզ ստիպես..․»։

Լալա Մանուկյանի ֆեյսբուքյան էջից