Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ՈւԱԶ-31512 մակնիշի 06 LՏ 282 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ալավերդի-Սանահին ավտոճանապարհի «Արտաժան» հանդամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի մետր գլխիվայր շրջվելով, հայտնվել անտառում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մամնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Վիրավորներին անտառից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու քաղաքացիները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով, մահացածը Վասիլի Մամաջանյանն է, իսկ վիրավորներն են՝ Արամ Սահակյանը, ով ոստիկանության նախկին սպա է, Արմեն Ղազարյանն ու Գալյա Ղազարյանը: Իսկ ավտոմեքենան հաշվառված է Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի բնակիչ, 47-ամյա Արման Ղազարյանի անվամբ: