Search
Close this search box.

Ողբերգական դեպք «Սլավմեդ» բժշկական կենտրոնում

Այսօր՝ մարտի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատանը ծննդկան, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 24-ամյա Գայանե Մ.-ի ծննդաբերության ժամանակ բժիշկները հայտնել են, որ պտուղը մահացած է:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գայանե Մ.-ն եղել է 36 շաբաթական հղիության մեջ և կայք ահազանգած նրա հարազատները պտղի մահացության մեջ մեղադրում են բժշկին: