Search
Close this search box.

Հակառակորդը գնդակոծել է Ոսկեպարը

Ոսկեպարի գյուղապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

Մարտի 8-ին, ժամը 14․30-ից 15․00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից 2 կրակահերթ է արձակել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի վրա: Գնդակոծության հետեւանքով գնդակներից մեկը խոցել է Ոսկեպարի բնակիչ Սերյոժա Աղամյանի առանձնատան բաղնիքի պատը, մյուսը՝ դիպել բաղնիքում տեղադրված ջրի տարողությանը։