Search
Close this search box.

ՀՀ ոստիկանությունը՝ վարչապետի վրա բուկլետ նետած աղջկա մասին

Տեղեկացնում ենք, որ միջադեպի մասնակից աղջիկը երբեւէ ոստիկանության ծառայող չի եղել եւ ներկայում էլ չի աշխատում, են ՀՀ Ոստիկանության ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով օրեր առաջ մետրոյում տեղի ունեցած միջադեպին:

«Վերջերս մետրոպոլիտենում տեղի ունեցած միջադեպի հետ կապված՝ ԶԼՄ-ից մեկը տեղեկատվություն է տարածել, որ աղջիկը ոստիկանության աշխատակից է:

Տեղեկացնում ենք, որ միջադեպի մասնակից աղջիկը երբեւէ ոստիկանության ծառայող չի եղել եւ ներկայում էլ չի աշխատում»,- գրված է էջում: