Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխում են «Էրեբունի» ԲԿ

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից քիչ անց կտեղափոխեն «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում փոխանցեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: «Նա այս պահին մեզ մոտ է, բայց որոշեցինք, որ պետք է տեղափոխենք «Էրեբունի» ԲԿ, քանի որ ուղեղի առաջին օգնության ծառայությունը գտնվում է այնտեղ: Առայժմ գնում է հետազոտությունների և հսկողության համար»,- ասաց նա:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: