Search
Close this search box.

Հրազենի գործադրմամբ սպանություն Սյունիքի մարզում

Այսօր՝ մարտի 8-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկերի հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաստան բնակավայր 2-րդ փողոցի տներից մեկը, որտեղից «կոնքազդրային հոդի արտաքինից երկու վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել մի տղամարդու:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 36-ամյա Միհրան Ջավադյանն էր: Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկել Կապան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 56-ամյա Կարեն Վարդանյանին:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Ջավադյանի և Կ. Վարդանյանի միջև, որի ժամանակ վերջինս հրազենով կրակել և սպանել է Մ. Ջավադյանին:

Արդեն ոստիկանությունում կասկածյալը հայտնել է, որ սպանութունը կատարելուց հետո ինքը հրազենը նետել է Ողջի գետը: Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչ որոշմամբ կասկածյալ Կ. Վարդանյանը ձերբակալվել է: