Search
Close this search box.

Պատմական Արտաշատի բլուրների վրա հյուրանոց է կառուցվելու.Արարատի մարզպետ

Խոր Վիրապի հարևանությամբ հողերի կարգավիճակը Պատմականից Կառուցապատման ենթակայի փոխելու վերաբերյալ մի քանի կետով․

1․ Փետրվարին Արարատի մարզպետը ՌԴ-ում գործարարությամբ զբաղվող իր համագյուղացու հետ այցելել է Լուսառատ գյուղ։ Վերջինս ցանկացել է Խոր Վիրապի հարևանությամբ հյուրանոց կառուցել։

2․ Պատմական Արտաշատը կառուցված է եղել 15 բլուրների վրա, որոնցից երկուսը ուզում են տալ հյուրանոցին։

3․ Համայնքը դիմել է Միջգերատեսչական հանձնաժողովին (որի կազմում Կրթության նախարարություն, Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի, կադաստր, Քաղշին, և այլն), որտեղից տվել են եզրակացություն, որ բլուրներում պատմական առումով արժեքավոր բան չկա։

4. Եզրակացության հիման վրա Լուսառատի ավագանին փոխել է բլուրների կարգավիճակը «Պատմականից» «Հասարակական կառուցապատման հողերի»։

5․ Արտաշատում 2013-ից պեղումներ իրականացնողը միակ կառույցը Հնագիտության ինստիտուտն է, որին չեն դիմել կարծիքի համար։ «Ասում են մասնագետների գնահատմամբ ոչ մի պատմամշակութային հուշարձան չկա, հետաքրիքր է ո՞վ է այդ մասնագետը, որ գնահատել է, եթե տարածքում մենք ենք պեղումներ անում»։ Կատարվածը հանցագործություն են որակում։

6. Մարզպետը լրագրողների հետ չի հանիպել։ Համայնքապետը ոչինչ չասող պատասխան է տվել։