Search
Close this search box.

Ռոնալդինյոն ձերբակալվել է

Պարագվայում ձերբակալվել է Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն: Նա իր եղբոր հետ «Ասունսոնա» օդանավակայանում կեղծ անձնագրեր են ներկայացրել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Մարտի 4-ին խուզարկություն է կատարվել Ռոնալդինյոյի հյուրանոցային համարում, որի ընթացքում ոստիկանությունը մարզիկի և նրա եղբոր՝ Ռոբերտոյի անունով կեղծ փաստաթղթեր է հայտնաբերել: Ի սկզբանե ոստիկանությունը նախկին ֆուտբոլիստին կալանավորելու որոշում է կայացրել, սակայն հարցաքննությունից հետո նա ազատ է արձակվել: Այնուամենայնիվ, արդյունքում նրանք ձերբակալվել են:

Նշվում է, որ այսօր՝ մարտի 7-ին, Ռոնալդինյոն և Ռոբերտոն պետք է հանդիպեն դատավորի հետ, ով կորոշի՝ քննության ընթացքում բրազիլացիները կմնան կալանքի տակ, թե ազատ կարձակվեն: