Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պատերազմի ժամանակ ձեր նման լընգուլավազները չեն կարող գան մեր հետ կռվեն». Պահեստազորի փոխգնդապետ

Բոլորդ հեռու մնացեք հայոց բանակի սպաներից, անկախ կարգավիճակից, սոցիալական հարուստ կամ աղքատ վիճակից: Այս մասին այսօր` մարտի 7-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի դիմաց լրագրողներին ասաց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը, ով մասնակցում էր նախորդ տարի սեպտեմբերին դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի համար կազմակերպված բողոքի ակցիային:

«Բոլորդ հեռու մնացեք հայոց բանակի սպաներից, անկախ կարգավիճակից, սոցիալական հարուստ կամ աղքատ վիճակից: Հավատացեք, սա արդեն վերջն էր, հավաքվելու է մի ուժ, որ ոչ մեկ չի կարանալու իրա դիմաց: Հայոց բանակի հիմնասյուները հայոց բանակի սպաներն են, չի կարելի էդ մարդկանց ճակատագրերի, կյանքերի հետ խաղալ: Հավաատացեք, պատերազմող երկիր ենք, ու ամեն րոպե կարող է պատերազմ լինի ու ձեր նման լընգուլավազները չեն կարող գան մեր հետ, որովհետեւ իրենք հոգեբանորեն էլ պատրաստ չեն: Խնդրում եմ, հայ ազգ, էս ատելությունը վերացրեք ձեր միջից, իրականում շատ զզվելի է դարձել, մենք սրանով չենք կարող առաջ գնալ, իրականում մենք ներսից ենք քանդվում:

Էդ ֆեյսբուքը կառաջարկեի, որ Հայաստանում փակեին, դառել է ատելության վայր, իրար քրֆում են, դառել են մեկը պողոս, մեկը եսիմ ում պիցցա ուտողը: Մենք որպես սպաներ հորդորում ենք` հանդուրժող լինել, միմյանց սիրել: Արդարադատությունն էլ չի գալիս Սահմանադրական դատարանից, այլ գալիս է անհատ դատավորներից, մեր քննչական մարմիններից, դատախազությունից եւ մնացածից: Խնդրում եմ` իրականացրեք արդար դատաքննություն: Չի կարող նման բան լինել, որ 3-4 սպա վկայություն է տալիս, որ դեպքի վայրում 6-7 հոգի մարդ, այդ թվում եւ մարզպետը, բայց շուռ եք տալիս ու ուրիշ բան ասում»,-ասաց նա` նշելով, որ եթե հիմա արդար դատաքննություն չիրականացվի, հետագայում այս գործը կոծկողները պատասխան են տալու:

Ծեծված փոխգնդապետի հայրն էլ ասաց, որ երկուշաբթի բողոքի ակցիա չեն իրականացնի, այլ հինգշաբթի օրը բողոքի ակցիա կանցկացնեն Կառավարության շենքի մոտ:

Նշենք, որ երեկ` մարտի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը փաստաբանի ներկայացրած միջնորդությունը։

Գործով մեղադրյալը 1 միլիոն 500 հազար դրամ գրավով ազատ արձակվեց։

Նշենք, որ Արամ Մխիթարյանը շուրջ 6 ամիս է կոմայի մեջ է։

Նշենք, որ ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում են Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։