Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեկ մետրոյի միջադեպը միակը չի եղել

Analitik.am-ը գրում է. ՀՀ վարչապետի և դուստրերի երեկվա քարոզարշավից եթե ոչ միակ, ապա ամենահիշվող իրադարձությունը մետրոյում տեղի ունեցած դեպքն էէ: Խոսքը վերաբերում է երիտասարդ աղջկան, ով վարչապետի հանձնած բուկլետը պատռեց և նետեց վերջինիս ուղղությամբ:

Սակայն, պարզվում է, որ դա միակ դեպքը չի եղել, երբ վարչապետին մերժել են:

Ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդ աղջիկը հրաժարվում վերցնել Նիկոլ Փաշինյանի դստեր տված ծաղկեփունջը, ապա նաև հենց վարչապետի մեկնած բուկլետը:

Ի տարբերություն նախորդ դեպքի՝ այս անգամ ամեն ինչ շատ ավելի հանգիստ է անցնում: Քաղաքացին ուղղակի մերժում է վարչապետին ու նրա դստերը: