Search
Close this search box.

Գիտե՞ք՝ ինչու այդ աղջիկը բուկլետը պատռեց ու վաչապետի ուղղությամբ նետեց

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2018թ. ապրիլի 12, Կոտայքի մարզում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունն անցնում է մայրուղով քայլող Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողքով։ Հիշո՞ւմ ենք՝ ինչ արեց այն ժամանակ Փաշինյանը։

Ճիշտ է` սկսեց թռուցիկներ շպրտել երկրի ղեկավարի ուղղությամբ, հետո էլ շատ գոհ լայվում պատմեց այդ «հերոսության» մասին։ Իր հետ քայլողներն էլ, որ հենց այս պահին բարոյականության քարոզներ են կարդում մետրոյի վագոնում այսօր պողոսի_պասպորտը ճղած ու վաչրապետի ուղղությամբ նետած աղջկա գլխին, այն ժամանակ հրճվում էին, հիանում ու հպարտանում Նիկոլի արածով։