Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևը զայրացել է. «Հին Ադրբեջան»-ի քարտեզի վրա նա չի գտել Ադրբեջանը, բայց տեսել է Ուրարտուի թագավորությունը

Ադրբեջանի Թովուզի շրջանի Տեղական պատմության թանգարանը հարուցել է Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի զայրույթը: Ուսումնասիրելով նորաբաց թանգարանի բոլոր ցուցանմուշները՝ Ալիևը «Հին Ադրբեջանի» քարտեզների բաժնում բախվել է դաժան իրականությանը: Դրանց վրա չեն եղել ո՛չ Ադրբեջանի անունը, ո՛չ ադրբեջանական քաղաքների անունները և ո՛չ էլ որևէ հիշատակում «Հին Ալբանիայից», որն ադրբեջանցի պատմաբանները համարում են հին Ադրբեջանը: Դրանց փոխարեն Ալիևը տեսել է Ուրարտուի հին թագավորության քարտեզն ու հայկական Սիսիան քաղաքի անունը:

Զայրացած Ալիևը հրահանգել կապ հաստատել մշակույթի նախարարության հետ ու վերատպել քարտեզները: