Search
Close this search box.

Արցախի կառավարությունը հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է. «Նոր կորոնավիրուսի վարակման երկու կասկածելի դեպքի փորձանմուշ ուղարկվել էր ՀՀ՝ հետազոտության համար:
Ստացված թեստերի պատասխանի համաձայն՝ երկու քաղաքացու մոտ հիվանդությունը չի հաստատվել:
Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները շարունակական են և, իրականացվող աշխատանքների վերաբերյալ մշտապես տեղյակ կպահենք հանրությանը»: