Search
Close this search box.

Գյումրիում ծեծված 13-ամյա աղջիկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. նրան տեղափոխել են Երևան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ հանձնարարությամբ, առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գյումրուց մայրաքաղաք տեղափոխված բռնության ենթարկված 13-ամյա երեխային:

Բժիշկների գնահատմամբ` երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք։

Բժիշկները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները` երեխայի կյանքը փրկելու համար»: