Search
Close this search box.

Դաժան ծեծի ենթարկված երեխայի առողջական վիճակից մանրամասներ է ներկայացնում Շիրակի մարզպետը

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր դուրս եկա վերակենդանացման բաժանմունքից, որտեղ պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխել էին այսօր Գյումրիում բռնության զոհ դարձած աղջնակին։ Վիճակը կայուն ծանր է, որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան։
Պատահածը սահմռկեցուցիչ է… Չի կարող լինել որևէ արդարացում»: