Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել չինական «Քինգ Լոնգ» ընկերության ավտոսրահի բացմանը

«Մուլտի Մոթորս» ընկերությունն ու չինական հայտնի «Քինգ Լոնգ» ավտոմոբիլաշինական ընկերությունը Հայաստանում բացել են պաշտոնական ավտոսրահ: Երևան-Սևան ավտոճանապարհի Առինջի հատվածում տեղակայված խանութ-սրահում ներկայացված են ինչպես «Քինգ Լոնգ» մակնիշի էլեկտրական, դիզելային և գազային շարժիչով ավտոբուսներ, այնպես էլ չինական «ՖԱՈ» մակիշի էլեկտրամոբիլներ և «Ի-ՖԱՆ» մակնիշի սկուտերներ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, «Քինգ Լոնգ» ընկերության ղեկավար-ներկայացուցիչներ, պատգամավորներ, գործարարներ, տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներ, մարզիկներ, այլ հյուրեր: