Search
Close this search box.

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4-րդ դեպքը

Sputnik Грузия-ն, հղում անելով Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին, տեղեկացանում է, որ մեր հարևան երկրում բացահայտվել է կորոնավիրուսի չորրորդ դեպքը։

Ըստ Գամկրելիձեի՝ հիվանդը Վրաստանի երիտասարդ քաղաքացի է, որը կիրակի վերադարձել է Իտալիայից և բարձր ջերմության պատճառով դիմել է բժիշկներին։