Search
Close this search box.

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Վստրեչի Ապերի տանը

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր փաստաբան Լուսինե Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ոստիկանության աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանի և նրա հարազատների տների վրա։

Hraparak.am-ի փոխանցմամբ՝ոստիկանությունը՝ մոտ 50 հոգանոց դիմակավորված խմբով ներխուժել են Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի տուն: Տակնուվրա արել տունը: Փնտրել են Ապերին, չեն գտել: Բերման են ենթարկել նրա եղբոր որդուն: Վախեցրել ու անհանգստացրել են 5-ամյա թոռին ու 80-ամյա մորը:

Հիշեցնենք, որ փաստաբանը մասնավորապես գրել էր. «Այսօր, գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։ Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որևէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաև կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետևանքով երեխայի առողջությանը պատճառվել է լուրջ վնաս»։