Search
Close this search box.

8 մլրդ դոլարով ֆինանսավորելու է կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 415 կողմ, 2 դեմ ձայներով հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտապ ֆինանսավորում: Օրենսդիրներն այս նպատակով բյուջեում ամրագրել են 8,3 մլրդ դոլար, հայտնել է ստորին պալատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Օրինագծի շրջանակում հատկացվող միջոցները ծախսվելու են նաեւ պատվաստանյութերի եւ հիվանդության հայտնաբերման թեստային համակարգերի մշակման համար:

Երկու կուսակցությունների աջակցությունը ստացած օրինագիծը պետք է ուղարկվի Սենատի հաստատմանը, որը, ինչպես սպասվում է, այն կվավերացնի մինչեւ այս շաբաթվա վերջ: