Search
Close this search box.

Ոստիկանությունը հրապարակել է «օրենքով գող» Օշականցի Գեւորիկին բերման ենթարկելու տեսանյութը

Այսօր առավոտյան Աշտարակի ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկ մականունով հայտնի Գևորգ Մելիքյանին:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները վերջինիս Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել:

Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են։