Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ դեպք՝ քաղաքապետարանի մոտ. Երիտասարդը բենզին լցրեց իր վրա և փորձեց ինքնահրկիզվել

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի մոտ արտակարգ դեպք տեղի ունեցավ: Մի երիտասարդ բենզին լցրեց իր վրա և փորձեց ինքնահրկիզվել: Ոստիկանները կարողացան շատ արագ արձագանքել և վնասազերծել քաղաքացուն, ում ոստիկանության ավտոմեքենայով հեռացրեցին դեպքի վայրից:

Թե ինչն է ստիպել երիտասարդին գնալ այդ քայլին, հայտնի չէ:

Նշենք, որ այս պահին քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են անում տուրիստական միկրոավտոբուսների վարորդները: Նրանք բողոքում են որոշման դեմ, որով արգելվում է ավտոմեքենաները կայանել Հանրապետության հրապարակում: