Search
Close this search box.

Պատգամավորները քաղաքացիներին թույլ տվեցին փոստով դեղեր ստանալ

Ազգային ժողովը մարտի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ օրենք ընդունեց, որով առաջարկվում է թույլ տալ դեղեր ստանալ փոստային ծառայության միջոցով:

Այս օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը ստացավ 95 կողմ ձայն, ձեռնպահ մնաց 12 պատգամավոր:

Նշենք, որ ներկայումս գործող օրենքի համաձայն՝ սահմանը հատող մարդը կարող է դեղեր տեղափոխել, սակայն արգելվում էր այն փստով ստանալ: Իսկ նոր կարգավորմամբ առաջարկվում է թույլ տալ դեղամիջոցներ ստանալ փոստային ծառայության միջոցով: Պատգամավորներից շատերը նախօրեին օրինագիծը քննադատել էին՝ մտավախություն հայտնելով վերահսկման մեխանիզմների անորոշությամբ, սակայն այն ստացավ բավարար թվով ձայներ: