Search
Close this search box.

Կորոնավիրուսի կասկածով պացիենտը փախել է հիվանդանոցից

Մոսկվայի երկրամասի Դոմոդեդովոյի հիվանդանոցից կորոնավիրուսի կասկածով պացիենտ է փախել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ փախուստի դիմած պացիենտը Մոսկվա էր ժամանել Հռոմից:

Ավելի ուշ 31-ամյա տղամարդուն հայտնաբերել են ու վերադարձրել հիվանդանոց: