Search
Close this search box.

«Այո»-ն՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հույսին. Ովքեր են աշխատելու հանձնաժողովներում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարներն արդեն կատարել են նշանակումներ։ Ընդ որում՝ 2008 տեղամասում «Այո»-ն երկու հանձնաժողովական ունի, մինչդեռ «Ոչ»-ը՝ 1975 տեղամասում։

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն էլ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել էր՝ տեղեկություններ է ստանում, որ Նոյեմբերյանում, Վանաձորում ու Գյումրիում սահմանադրական հանրաքվեի համար «Այո»-ի հանձնաժողովական տեղերում նշանակվել են նախկինում ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի համար աշխատած մարդիկ։

Իշխանությունը այստեղ անհանգստանալու առիթ չի տեսնում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց՝ ով ուզում է հանձնաժողովում նշանակված լինի, չի կարող կեղծել ընտրությունները, և նա, ով օրենքը կխախտի, պատասխան է տալու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: