Search
Close this search box.

Հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է 63-ամյա կնոջ դին

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 3-ին, ժամը 20:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` բազմոցին, հայտնաբերվել է 63-ամյա Քնարիկ Ա.-ի (ծնված 1957 թ.) դին: