Search
Close this search box.

Գլխավոր վիրաբույժը առաջարկել է դիմակներ չկրել

ԱՄՆ գլխավոր վիրաբույժ, դոկտոր Ջերոմ Ադամսը կոչ է արել ամերիկացիներին դադարեցնել շնչադիմակներ կրելը կորոնավիրուսային վարակը կանխելու համար: «ԱՄՆ-ի քաղաքացիների համար ռիսկը մնում է ցածր»,- Fox-ի եթերից երկուշաբթի օրը ասել է Ադամսը:

Կան միջոցներ, որոնք կարելի է ձեռնարկել չվարակվելու համար և կան բաներ, որոնք չարժե անել: Եվ այն, ինչ չպետք է անի հասարակությունը` դիմակներ գնելն է:

Հանրության լայն շրջանակներում կորոնավիրուսների տարածումը կանխելու համար դիմակների արդյունավետությունն ապացուցված չէ: Բացի այդ, մարդիկ, որոնք հակված են դիմակներ գնել, չգիտեն, թե ինչպես ճիշտ կրել դրանք:

Հաճախ դիպչում են ձեռքով դեմքին՝ դրանով իսկ կարող են մեծացնել կորոնավիրուսի տարածումը»,- ասել է Ադամսը: «Ես ուզում եմ, որ ԱՄՆ քաղաքացիները հասկանան, որ կան միջոցներ, որոնք կարող են ձեռնարկել իրենց ապահովելու համար: Անհրաժեշտ է ձեռքերը հաճախ լվանալ՝ 15-20 վայրկյան: Երբ հազում և փռշտում եք, հարկավոր է ձեռքով փակել բերանը:

Անհրաժեշտ է նաև նախազգուշական միջոցներ ձեռնարկել և հիվանդության դեպքում մնալ տանը, ինչպես նաև հեռու մնալ հիվանդ մարդկանցից: Սրանք բոլորը կարևոր միջոցներ են` կանխելու կորոնավիրուսային վարակը»:

Ադամսը հիշեցրել է, որ ԱՄՆ-ում սեզոնային գրիպից ամեն տարի մահանում է 18.000 մարդ, մինչդեռ երկրում կորոնավիրուսից մահացել է երկու մարդ: Նա համոզմունք է հայտնել, որ սովորական գրիպից կմահանա ավելի շատ մարդ, քան կորոնավիրուսից: Նա հավելել է, որ կորոնավիրուսային վարակի դեպքում անհրաժեշտ է հիշել, որ մարդկանց մեծամասնությունը հիվանդությունն ավելի հեշտ կհաղթահարի. մի քանի օր կանցկացնեն տանը, և իրենց ավելի լավ կզգան: «Հիմա զգուշություն ցուցաբերելու ժամանակն է և ոչ թե` խուճապի մատնվելու»,- եզրահանգել է նա: