Search
Close this search box.

Ողբերգություն. որդին ոսկի է նվաճել, հայրը՝ մահացել տրիբունայում

Վրաստանի ազատ ոճի ըմբիշ Լուկա Մարիամիձեն, ով նվաճել է երկրի պատանեկան առաջնությունը, իր հաղթանակը նվիրել է հայրիկին, ով մրցաշարի ընթացքում մահացել է տրիբունաներում , ասվում է Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։

Մարիամիձեն վստահորեն հանդես եկավ մրցաշարում և կարողացավ հասնել մրցույթի կիսաեզրափակիչ։ Մենամարտի ժամանակ նրա հայրը , ով իր որդուն աջակցում էր տրիբունաներից, սրտի կաթված է ստացել և մահացել։

Դեպքից հետո Մարիամիձեն ցանկացել է հրաժարվել մասնակցել առաջնության եզրափակիչ փուլին, բայց հետո փոխել է միտքը։ Ըմբիշը հայտնել է, որ եզրափակիչ խաղում կմենամարտի՝ ի հիշատակ իր հոր։ Մարիամիձեն հաղթանակից հետո, որը նա, բնականաբար, նվիրեց իր հորը, չկարողացավ զսպել իր արցունքները։